Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» գրքի շնորհանդեսը: Մանկական հեքիաթը մոռացությունի փրկելու առաքելությունը ստանձնել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը:
Ի թիվս այլ մտավորականների` միջոցառմանը ներկա էր սիրված երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, ով Դեմիրճյանի հանրահայտ «Պույպույ մուկիկ» հեքիաթի հիման վրա նկարահանած մուլտֆիլմի երգի հեղինակն է: Ռոբերտ Ամիրխանյանը հանդիսությանը ներկա փոքրիկներին առաջարկեց երգել սիրված մուլտֆիլմի երգը: Մոռացության մատնված «Արջուկ-լրջուկը» նույնպես արժանացավ երգահանի ուշադրությանը:
Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։
Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը...