Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի Նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի Նախագահին
21.11.2015 | 17:06

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի Հանրապետության Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ.

«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:
Խստորեն դատապարտում ենք այս զազրելի ահաբեկչությունը և մեր զորակցությունը հայտնում Մալիի կառավարությանը և ժողովրդին:
Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ