«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Օլանդը մեկնում է Լոնդոն

Օլանդը մեկնում է Լոնդոն
22.11.2015 | 14:27

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ՝ քննարկելու ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի իրավիճակի հետ կապված հարցեր:
«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս- 2015»-ով Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս- 2015»-ը։ The Business Insider-ը գրում է, 2014-ին ահաբեկչության մակարդակն ամբողջ աշխարհում աճել է 80 տոկոսով, որ ռեկորդային ցուցանիշ է։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է 32 658 մարդ, 51 տոկոսի պատասխանատվությունը կրում են «Իսլամական պետություն» և «Բոկո Հարամ» խմբավորումները: Ահաբեկչությունների հետևանքով մահացությունների ամենամեծ թվերը գրանցվել են Աֆղանստանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում և Սիրիայում (78 տոկոս):
Հայաստանը ներառվել է ահաբեկչության առումով ամենաանվտանգ պետությունների շարքում: Զեկույցի հեղինակները ներկայացրել են 162 երկրից բաղկացած վարկանշային աղյուսակ, Հայաստանը գտնվում է 116-րդ հորիզոնականում, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը համարվել են պակաս անվտանգ` դասվելով 93-րդ, 71-րդ, 39-րդ, 27-րդ և 23-րդ հորիզոնականներում: Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում հայտնվել են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Պակիստանը, Սիրիան, Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան, Թաիլանդը:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ