Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
24.11.2015 | 00:31

...թե իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտթիմի ներկայացուցիչներից մեկն օրերս արձանագրեց. «Եթե չլինի Սերժ Սարգսյանի բռունցքը, բոլորը բոլորին մեկ վայրկյանում «կուտեն»»: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում կա երկու տեսլական ապագայի վերաբերյալ: Մեկը, որ «հները» մնում են երեք ֆլանգով` ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի պորտֆելները պահում իրենց ձեռքում: Մյուսը, որ լուրջ վերադասավորություն է տեղի ունենում, և նոր, համեմատաբար երիտասարդ սերունդն է մտնում խորհրդարան, հետևաբար, տիրում պորտֆելներին: Ընդ որում, «նոր սերունդ» հասկացությունը ոչ այնքան տարիքային, որքան հոգեբանական է, և երիտասարդ համարվողներից շատերը ևս տեղ չեն ունենա նոր դասավորություններում, ինչն էլ պատճառ է դարձել համատարած անհանդուրժողության:

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ