Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մահացել է սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Մահացել է սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը
30.11.2015 | 10:39

Նոյեմբերի 30-ին, կեսգիշերին մոտ, մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Նոյեմբերի 29-ին կինեմատոգրաֆիստի վիճակը կտրուկ վատացել է, և նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին: Բժիշկները գնահատում էին Ռյազանովի վիճակը շատ ծանր: Ախտորոշվել էր թոքերի և սրտի անբավարարություն:
Ռյազանովը հիվանդանոցում է եղել նոյեմբերի 21-ից: Նշվում է, որ 88-ամյա ռեժիսորի մոտ նկատվել է շնչարգելություն և հետազոտման արդյունքում նրա թոքում ջուր է հայտնաբերվել:
Ռեժիսորը նկարահանել էր բազմաթիվ սիրված ֆիլմեր, որոնց շարքում են «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ»-ը, «Ծառայողական սիրավեպ»-ը, «Հուսարական բալլադ»-ը, «Զգուշացի՛ր ավտոմեքենայից»-ը, «Ծերունի ավազակները»-ը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ