Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպում չի կայանա՝ ասել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Բելգրադում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: