Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ կայացավ ԱՊՀ երրկրների երիտասարդ խորհրդարանականների համաժողովը

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ կայացավ ԱՊՀ երրկրների երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
04.12.2015 | 12:05

Օրերս Սոչիում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների համաժողովը, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների խորհրդարանական տարբեր ուժերի երիտասարդ ներկայացուցիչներ: Համաժողովին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Վարդուհի Սարգսյանը:

Համաժողովի նպատակն էր հնարավորություն ստեղծել ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների միջև փորձի փոխանակման, խնդիրների վերհանման ու համատեղ ջանքերով լուծման հնարավոր ուղիների մշակման համար:

Ծրագրի շրջանակներում կայացավ լիագումար նիստ, որի ընթացքում ներկայացվեցին տարածաշրջանում առկա գլոբալ խնդիրներն ու հնարավորությունները:

Հաջորդիվ քննարկումներ անցկացվեցին հետևյալ 5 թեմատիկ աշխատանքային խմբերում` «Առողջ երիտասարդություն-առողջ երկիր», «Երիտասարդական քաղաքականությունը` որպես պետական կառավարման ռազմավարական բաղադրիչ», «Երիտասարդական միավորումները` որպես երիտասարդության սոցիալական և քաղաքական ակտիվության արդյունավետ գործիք», «Երիտասարդության ներգրավվածությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում» և «Խորհրդային ժողովուրդների հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում»:

Համաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկումնեիի արդյունքների ամփոփում և տարածաշրջանային համագործակցության ու առկա խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ բանաձևի ընդունում:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ