Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռուսաստանը սկսել է С-300 համակարգերի մատակարարումն Իրանին

Ռուսաստանը սկսել է С-300 համակարգերի մատակարարումն Իրանին
05.12.2015 | 10:42

ՌԴ-ն սկսել է С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին՝ 2 երկրների միջև ավելի վաղ կնքված պայմանագրի համաձայն։ «Պայմանագիրն արդեն իրականացվում է, և С-300-ների մատակարարման գործընթացը սկսված է»,- Al Arabiya-ն մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ռազմական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինի խոսքերը: Գործարքը Մոսկվայի և Թեհրանի միջև կնքվել էր նոյեմբերին` Պուտինի Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Դիտվել է՝ 1953

Մեկնաբանություններ