ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին և ՀՀ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Տիկին Ֆրանչեսկին շնորհակալություն հայտնելով Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում խաղաղության և կայունության պահպանման գործողություններին ՀՀ շարունակական աջակցության համար` նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: