Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հինգ նախարարության բախտը բերեց

Հինգ նախարարության բախտը բերեց
06.12.2015 | 20:35

ՀՀ Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության եւ գիտության, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները նոր հասցե կունենան: Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական-վարչական նոր համալիրի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Տեղաբաշխելը բարդ խնդիր էր: Սկզբում նախատեսված էր 4 նախարարություն, հետո դարձավ 5-ը: Տարածքի վրա կազմակերպել բոլորի առանձին մուտքերը դյուրին խնդիր չէր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է կառավարական շենք կառուցվում: Շատ կարեւորվեց, որ շենքի ճարտարապետությունը լինի այն շենքերի նման, որ մինչեւ հիմա ունեցել ենք: Կամարի աջ եւ ձախ կողմերում զարդաքանդակներ արեցինք նույնությամբ, ինչպիսին կառավարության շենքի զարդաքանդակներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ եթե Կառավարության նախկին շենքը, որը գտնվում էր Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, 14քմ էր, նոր վարչական համալիրում այսքան տարածք զբաղեցնում է միայն Արտաքին գործերի նախարարությունը: Նախարարությունները նոր կառավարական շենք կտեղափոխվեն մինչեւ փետրվարի վերջ: Համալիրի մասնաշենքերի ընդհանուր մակերեսը 33 460 քմ է: Համալիրի կառուցման համար ծախսվել է 13. մլրդ. 687 մլն. 288 հազար 390 ՀՀ դրամ: Շենքը կառուցվել է Արդարադատության նախարարությանան հրդեհված շենքի հողատարածքի վրա, համալիրի կառուցապատված տարածքը ընդգրկում է նախկին «Սեւան» հյուրանոցի սահմանագծից մինչ ՀՀ Գլխավոր դատախազության շենք եւ Վազգեն Սարգսյան փողոցից մինչեւ Զաքյան փողոցի հատվածը: Համալիրը նախագծել է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ