Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բեռլինում

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բեռլինում
10.12.2015 | 10:47

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բեռլին: Երկու նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները: Կարևորվել են նախօրեին սկսված Հայաստան-ԵՄ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Գալիք տարի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համատեքստում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել կազմակերպության օրակարգային հարցերի, Բելգրադի նախարարական խորհրդի արդյունքների, գերմանական նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը Շտայնմայերին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերը: Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ գործողությունների շրջանակներում, մասնավորապես՝ Աֆղանստանում։ Նրանք անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների իրականացմանը, Ուկրաինայի զարգացումներին, Միջին Արևելքում իրավիճակին, սիրիական ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին:
Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, տարածաշրջանային հարցեր։ Նալբանդյանը նաև հանդիպել է Գերմանիա - Հայաստան ֆորումի ներկայացուցիչների հետ՝ Բունդեստագի պատգամավոր, ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի գլխավորությամբ։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ