Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նալբանդյանը մեկնեց Վիեննա

Նալբանդյանը մեկնեց Վիեննա
10.12.2015 | 17:31

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 10-11-ին կլինի Վիեննայում: Նա կհանդիպի Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ և կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ