Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քրդստանի ղեկավարը հանդիպել է Էրդողանի ու Դավութօղլուի հետ

Քրդստանի ղեկավարը հանդիպել է Էրդողանի ու Դավութօղլուի հետ
10.12.2015 | 17:44

Իրաք-Թուրքիա նոր ճգնաժամի պայմաններում Հյուիսային Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածի ղեկավար Մասուդ Բարզանին Թուրքիայում հանդիպել է նախագահի և վարչապետի հետ։ Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ին Թուրքիա եկած Իրաքի Քրդստանի ղեկավարը սկզբում այցելել է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայություն, որից հետո հանդիպումներ ունեցել նախագահ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։ Բոլոր հանդիպումներում քննարկվել է Մոսուլում թուրքական զինվորների աաջացրած ճգնաժամը, Սիրիայի հարցը և ԻՊ-ի հետ կապված խնդիրները։

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ