Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում հանդիպել է Չինաստանի խորհրդարանի նախագահ Չժան Դեցզյանի հետ։ Հանդիպման ժամանակ Դեցզյանն ընդգծել է Ալիևի չինական այցի կարևորությունը՝ հայտարարելով, որ այդ այցն իր ներդրումը կունենա համագործակցության ընդլայնման հարցում։ Նրա խոսքերով՝ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացմանը, և Ադրբեջանը Չինաստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում։ Ալիևը հայտարարել է, որ այցը սկիզբ կդնի Չինաստանի ու Ադրբեջանի ապագա համագործակցության զարգացման նոր կարևոր փուլի, և վստահություն է հայտնել, որ իր պետական այցը Չինաստան կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցել է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ստեղծելու Չինաստանի նախաձեռնությանը, և ցանկանում է վերածվել տարանցիկ կարևոր երկրի այդ նախաձեռնությունում։