Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ո՞Ւմ տեսակետն է պաշտպանում Ադրբեջանում Իսրայելի դեսպանը

Ո՞Ւմ տեսակետն է պաշտպանում Ադրբեջանում Իսրայելի դեսպանը
11.12.2015 | 14:37

Իսրայելը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը՝ ԱՊԱ-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարող է կառուցողական դեր խաղալ շահավետ մթնոլորտի ստեղծման հարցում՝ հակամարտությունը կարգավորելու համար: «Այսօր մենք չենք կարող ասել, որ արաբներն ու Իսրայելը կամ Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են աշխարհից մեկուսացած: Նրանք միջազգային հանրության մասն են: Իսկապես, այստեղ և մեր տարածաշրջանում իրադարձություններն ազդում են աշխարհի այլ տարածաշրջանների վրա, սակայն եթե չկա խնդիրը լուծելու, արդյունավետ բանակցություններ անցկացնելու, բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու իրական ցանկություն, միջազգային հանրությունը չի կարող ոչինչ անել հակամարտության կողմերի համար»,- ասել է դեսպանը: «Մենք լավ գիտակցում ենք այդ ծանր հետևանքները: Մենք արդեն տառապել ենք նման կորուստներից: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է հենվեն արդյունքի հասնելու իրական ցանկության վրա: Մենք կարծում ենք, որ քաղաքական համաձայնագիր կնքելու ժամանակ պետք է հաշվի առնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդպիսին է մեր դիրքորոշումը»,- հայտարարել է դեսպանը

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ