«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էդվարդ Նալբանդյան. «Իրավիճակի սրումը ապտակ է եռանախագահող երկրներին»

Էդվարդ Նալբանդյան. «Իրավիճակի սրումը ապտակ է եռանախագահող երկրներին»
13.12.2015 | 10:31

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ ամենամյա խորհրդակցությունն է անցկացրել, որի ժամանակ անդրադարձել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայացած նախարարական համաժողովին, Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզի վերջին զարգացումներին։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդման, ԵՄ հետ շրջանակային նոր փաստաթղթի բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։
«Հանդիպման օրակարգում էին Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրավիճակի շեշտակի սրումը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների` Բելգրադում հնչեցված կոչին՝ վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման հանձնառությունը, ապտակ է եռանախագահող երկրներին և միջազգային հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ