ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է Կուբա այցելել, բայց նախ կցանկանար համոզվել, որ կուբացիները քաղաքացիական ազատություններ ունեն, Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է նա Yahoo! News-ին տված հարցազրույցում: «Ես հետաքրքրված եմ Կուբա այցելությամբ, բայց կարծում եմ, որ համապատասխան պայմաններ պետք է լինեն: Ես Կուբայի կառավարությանն արդեն ասել եմ, որ եթե իսկապես վստահությամբ կարողանամ ասել, որ մենք առաջընթաց ենք նկատում շարքային քաղաքացիների ազատությունների իրացման հարցում, ես հաճույքով կմեկնեմ այդ երկիր՝ առաջընթացն ընդգծելու համար»,- ասել է Օբաման: Այցի մասին որոշումը կընդունվի առաջիկա ամիսներին: