Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կուստուրիցան՝ Երևանում

Կուստուրիցան՝ Երևանում
15.12.2015 | 14:46

Դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը: Աշխարհահռչակ կինոռեժիսոր և երաժիշտ Կուստուրիցան The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալու Երևանում: Համերգը կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշընը» և «Ալմազյան Պրոդաքշընը»՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ