Ստամբուլում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հանդիպումը։ Նրանք, APA-ի փոխանցմամբ, քննարկել են երկու երկրների զինված ուժերի համագործակցության հեռանկարները, ռազմական, ռազմատեխնիկական հնարավոր համագործակցությանը, ռազմական կրթությանը, համատեղ զորավարժությունների անցկացմանը վերաբերող հարցեր։