Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հրաժեշտ Մոուրինյոին

Հրաժեշտ Մոուրինյոին
18.12.2015 | 11:48

Անգլիայի առաջնությունում պարտություն պարտության հետևից կրող Լոնդոնի «Չելսին» կունենա նոր մարզիչ։ BBC-ի փոխանցմամբ, պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվում է պաշտոնից։ Մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտ ակումբը կարող է մարզել հոլանդացի Գուս Հիդինկը։ Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ստիպված կլինի Ժոզե Մոուրինյոյին վճարել 40 միլիոն ֆունտ ստեռլինգ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։ Անցյալ տարի «Չելսին» դարձել է անգլիական պրեմիեր-լիգայի չեմպիոն, այս տարի արդեն կրել է 9 պարտություն և 16-րդ տեղում է։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ