Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ավտոսպորտը Հայաստանում զարգանում է

Ավտոսպորտը Հայաստանում զարգանում է
19.12.2015 | 15:18

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ-ն կազմակերպել էին սպորտային մեքենաների ցուցադրություն, անցկացվել են մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Տեղի է ունեցել նաև «STR» ավտոսիրողների ակումբի 2015թ. սպորտային միջոցառումների մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ աջակցելով «STR» ավտոսիրողների ակումբին՝ նպատակ ունեն զարգացնել ավտոսպորտը Հայաստանում։ Եվ եթե մի քանի տարի առաջ շատ քիչ մարդիկ էին զբաղվում այս մարզաձևով, ապա այսօր նրանց թիվն ավելացել է՝ հասնելով մի քանի հարյուրի։


«STR» ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը, ամփոփելով տարին, նշել է, որ 2015թ. ընթացքում STR-ը կազմակերպել է «DRAG-RACING» գավաթի առաջնություն, քարթինգի միջոցառում, ինչպես նաև՝ դրիֆտինգի և արագընթաց ձևավոր վարման մրցույթներ։ 2015թ. կազմակերպվել է նաև «Փոքրիկ վարորդ» միջոցառումը՝ 3-5 տարեկան երեխաների համար։ Ակումբի ղեկավարը նկատել է նաև, որ ցանկալի կլիներ, որպեսզի ունենային մրցուղիներ, երթևեկելի հատուկ տարածքներ՝ մարզումներն անցկացնելու համար։

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ