Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սեյրան Օհանյանն անակնկալ մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Սեյրան Օհանյանն անակնկալ մեկնել է Լեռնային Ղարաբաղ
19.12.2015 | 16:52

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան անակնկալ մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․ «ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»:

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ