Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը հաստատել է Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության համանախագահ Սալահաթին Դեմիրթաշի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը:
«Նման հանդիպում նախատեսվում է»՝ ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը: Ավելի վաղ Դեմիրթաշը ասել էր, որ մտադիր է այցելել Մոսկվա և չորեքշաբթի հանդիպել Լավրովի հետ: