Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյանը վարում է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Սերժ Սարգսյանը վարում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
22.12.2015 | 01:38

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Հյուրընկալող երկրի` ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նստաշրջանի սկզբում ողջույնի խոսք է հղել մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք, այնուհետև նստաշրջանը վարել է ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթանում են նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրման են նախատեսված մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումների նախագծերը: Օրակարգի շրջանակում պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում ընթացիկ իրավիճակի և կազմակերպության հետագա գործողությունների շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ