Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին

Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին
22.12.2015 | 01:42

Ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը խոցած Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայում իրադրության կարգավորմանը՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մենք քննարկել ենք Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող և թուրքական զինված ուժերի կողմից խոցված ռուսական մարտական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Թուրքիայի այդ քայլը ոչ մի կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը, որոնք ուղղված են ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրադրության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը»,- ասել է Սարգսյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով։

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ