Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև
23.12.2015 | 12:02

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացել են ռուս-հայկական խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակով: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացրել են Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ ՈՒլյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը: Կողմերը քննարկել են միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության առնչությամբ։ Ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատել են որպես կարևոր միջոցառում դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ