Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Կախրամանի հետ: Նրանք արձանագրել են երկու երկրների համագործակցության հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, նշել, որ ադրբեջանաթուրքական համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանի կայունության համար: Կողմերը տեսակետներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հանդիպման մանրամասները չեն հայտնում, սակայն ակնհայտ է, որ քննարկվել է նաև Թուրքիայի կողմից ռազմական օգնությունը: