Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հունաստանը հետ է կանչել Չեխիայում իր դեսպանին

Հունաստանը հետ է կանչել Չեխիայում իր դեսպանին
23.12.2015 | 12:21

Հունաստանը հետ է կանչել Չեխիայում իր դեսպանին՝ տեղեկացնում է Հունաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը: «Մեր դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար»՝ նրա խոսքը մեջբերում է AFP-ը: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ասել էր, որ «Չեխիան պիտի եվրոն ընդուներ, երբ Հունաստանը կհեռանար եվրագոտուց»: Կուտրասի խոսքով, Չեխիայի այլ քաղաքական գործիչներ ևս բազմիցս տհաճ արտահայտություններ են թույլ տվել, թե Հունաստանն ինչպես է գլուխ հանում միգրացիոն ճգնաժամից: «Մենք դիվանագիտական դեմարշ արեցինք, սակայն նրանց պահվածքում փոփոխություն չեղավ: Մենք անցանք հաջորդ քայլին»,- պարզաբանել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ Չեխիայի Հանրապետությունը ԵՄ անդամ է նաև Հունաստանի շնորհիվ:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ