Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ: ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը և 2016 թ. ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև համագործակցության պլանը, քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հանդիպման ժամանակ ստորագրվել է 2016 թ. ՀՀ ՊՆ և ԲՀ ՊՆ միջև երկկողմ համագործակցության պլանը և քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր: