«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սելահաթին Դեմիրթաշը Մոսկվայում է

Սելահաթին Դեմիրթաշը Մոսկվայում է
24.12.2015 | 11:40

Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև հարաբերությունները մնում են բարեկամական, չնայած թուրքական իշխանությունների ներկայիս գործելաոճին՝ ռուսական Cy-24 ինքնաթիռի խոցման առնչությամբ»,- ասել է Լավրովը: «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որը լավագույնը չէ ռուս-թուրքական հարաբերություններում։ Սակայն այն վերաբերմունքը, որ ունենք Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման նկատմամբ, չի տարածվում ողջ թուրք ժողովրդի վրա։ Այդ հարաբերությունները բարեկամական են՝ հիմնված փոխադարձ վստահության վրա և ուղղված համատեղ մշակութային, մարդասիրական, տնտեսական ծրագրերին։ Ես վստահ եմ, որ դա կպահպանվի», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ