«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահը ԱԳ նախարարությունում

Նախագահը ԱԳ նախարարությունում
25.12.2015 | 09:19

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը։ Նա շնորհավորել է նախարարության աշխատակիցների տոնը, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության աշխատանքի համար, արտաքին գերատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: Նախագահը նաև ամփոփել է 2015-ը` անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, թերացումներին, դժվարություններին ու մարտահրավերներին, խոսել՝ 2016-ի ծրագրերի և ակնկալիքների մասին: Ընդգծելով, որ 2015-ը ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած և լարված տարի էր՝ հայրենիքում ու աշխարհի շատ երկրներում արժանապատվորեն և բարձր մակարդակով անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ, ՀՀ նախագահն այդ աշխատանքներում կարևորել է արտաքին գործերի նախարարության աշխատակիցների դերը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև կարևոր այլ իրադարձությունների՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթղթի բանակցություններին, շեշտելով, որ այդ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին իրատեսական որոշումները Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն: Նախագահը խոսել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, ցավով նշելով, որ անցնող տարում բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում:
Նշելով, որ արտաքին գործերի նախարարությունը եկող տարվանից տեղափոխվելու է վարչական նոր մասնաշենք, որտեղ աշխատանքի համար ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծված, նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տարում արտաքին գերատեսչության աշխատակիցները կգործեն ավելի մեծ եռանդով, նվիրումով, նոր գաղափարներով ու ծրագրերով, նոր գիտելիքներով:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ