Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԻՊ-ի առաջնորդը սպառնացել է Ռուսաստանին և Իսրայելին

ԻՊ-ի առաջնորդը սպառնացել է Ռուսաստանին և Իսրայելին
28.12.2015 | 17:27

Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները չեն թուլացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ ուղերձում հայտարարել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: ՈՒղերձում սպառնալիք է հնչում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին: «ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, հրեաներ և նրանց դաշնակիցներ, ալլահը մեզ հաղթանակ է խոստացել, հրամայել է պայքարել ձեր դեմ, և մենք կհաղթենք»,- ասված է 24 րոպե տևողությամբ ձայնագրությունում: «Առաջիկայում ալլահի թույլտվությամբ դուք կլսեք մոջահեդների քայլերը... Մենք օրեցօր մոտենում ենք ձեզ»,- հայտարարել է ահաբեկիչների առաջնորդը: Նա խիստ քննադատել է Սաուդյան Արաբիային՝ ծայրահեղականների դեմ պայքարի նպատակով մահմեդական կոալիցիա ստեղծելու համար: Ալ-Բաղդադին հայտարարել է, որ ԻՊ-ը չի մոռացել Պաղեստինը և առաջիկայում հարձակման կանցնի Իսրայելի դեմ: Ըստ Reuters-ի, սա վերջին 7 ամիսներին ԻՊ-ի առաջնորդի առաջին հրապարակային հայտարարությունն է: Իսրայելական «Հաարեցի» կարծիքով, ձայնագրությունը վաղուց է արվել՝ Սիրիայում ռուսական ռմբակոծությունները սկսվելուց հետո:

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ