Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երևանը տոնական լույսերի պակաս չի ունենա

Երևանը տոնական լույսերի պակաս չի ունենա
28.12.2015 | 17:27

Քաղաքապետարանը հոգ է տարել, որ Երևանը տոնական լույսերի պակաս չունենա: Հանրապետության հրապարակում, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը: Փողոցները ապահովվել են լուսավորության զարդերով: Տոնական լույսերով ձևավորվել են այգիներ, պուրակներ, շատրվաններ: Գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր, և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։

Ի լրումն, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին: Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ