Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Նախագահը հաստատեց ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը

Նախագահը հաստատեց ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը
30.12.2015 | 11:09

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում: Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահն է վարչապետը, փոխնախագահը՝ պաշտպանության նախարարը, հանձնաժողովում ընդգրկված են արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը, կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահը և, համաձայնությամբ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ