Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վատիկանի և Պաղեստինի ինքնավարության առաջին պայմանագիրը գործում է

Վատիկանի և Պաղեստինի ինքնավարության առաջին պայմանագիրը գործում է
04.01.2016 | 13:30

2015-ի հունիսի 26-ին ստորագրված պայմանագիրը վերաբերում է ինքնավարության վերահսկած տարածքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու գործունեությանը և քրիստոնյա փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը: Վատիկանի հայտարարության մեջ ասվում է, որ փաստաթուղթը աջակցում է պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացին և խաղաղ կարգավորմանը տարածաշրջանում: Իսրայելը քննադատել է պայմանագիրը` համարելով մերձավորարևելյան խաղաղ գործընթացի համար «վաղաժամ ու հակաարդյունավետ»:
2013-ի փետրվարին Վատիկանը պաղեստինյան տարածքները ճանաչել է անկախ պետություն` հետևելով տասնյակ պետությունների օրինակին: Դրան նախորդել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը 2012-ին, երբ Պաղեստինը ստացավ ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ