Անցած տարվա արդյունքները ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարությունը: «ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրադրության լույսով Ռուսաստանն ակտիվ դեր Է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու հարցում՝ կիրառելով հասանելի բոլոր գործիքները, այդ թվում՝ ամենաբարձր ու բարձր մակարդակի հանդիպումները: Համապատասխան նախաձեռնությունները հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլին Երևան և հունիսին Բաքու կատարած այցերի ընթացքում, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլին և մայիսին Մոսկվա պաշտոնական այցերի ժամանակ»՝ նշված է հաղորդագրության մեջ:
«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված Է կողմերին ուղղված հաստատակամ կոչը՝ հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը և առաջարկությունների հիման վրա շարունակել համապարփակ կարգավորման հասնելուն նպատակամղված աշխատանքը»,- նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: