Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մինսկը կարող է հարթակ լինել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար

Մինսկը կարող է հարթակ լինել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար
05.01.2016 | 10:48

Մինսկը կարող է հարթակ լինել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համար՝ ասել է Բելառուսի արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Նրա խոսքով, ղարաբաղյան հարցի նման խնդիրները ոչ թե թեժ, այլ սառը ռեժիմում լուծելու համար բանակցություններ են պետք: «Հենց դրան էլ ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Վստահ եմ, որ երբ սկսվում են շփումները, ավելի մեծ փոխըմբռնում է ապահովվում, իսկ երբ մենք իրար հասկանում ենք, վստահության լրացուցիչ տարրեր են հայտնվում: Ես վստահ եմ, որ դա է միակ ճիշտ ուղին: Բանակցություններ, հանգիստ շփում, առանց թեժ փուլին անցնելու»,- ընդգծել է Իգոր Նազարուկը:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ