Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մխիթարյանի գործակալը բանակցել է «Յուվենտուս»-ի հետ

Մխիթարյանի գործակալը բանակցել է «Յուվենտուս»-ի հետ
05.01.2016 | 17:09

Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել Դորտմունդի «Բորուսիա»-ն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Թուրինի «Յուվենտուս»-ի դիտակետում է:
Sky Sports Italia-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար: Խոսքը ամառային տրանսֆերային պատուհանի մասին է: Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը 28 հանդիպում է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում, 15 գոլ է խփել և գոլային 19 փոխանցում է կատարել: «Բորուսիայի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017-ը:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ