Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա
06.01.2016 | 10:57

Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա՝ կարծում է առողջապահության նախարարությունը, արձանագրվում է սեզոնային բնականոն աճ, որը պայմանավորված է ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, տոնական օրերին մեծ շփումներով: Նախարարությունը տեղեկացնում է, որ դիտվում է թոքաբորբերով դեպքերի ավելացում, որը բժշկին ուշ դիմելու և ինքնաբուժման հետևանք է: «Այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացված 355 հիվանդ բուժում է ստանում հանրապետության բժշկական կենտրոններում, նրանցից 321-ը` մինչև 18 տարեկան: Հանրապետությունում շրջանառում է սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակը (խոզի գրիպ): Կարևորելով վերը նշվածը ևս մեկ անգամ կոչ ենք անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ