Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ծայրահեղականները ծրագրում են ահաբեկչություններ Նեապոլում, Հռոմում և Մադրիդում

Ծայրահեղականները ծրագրում են ահաբեկչություններ Նեապոլում, Հռոմում և Մադրիդում
08.01.2016 | 14:50

«Ալ- Քաիդան իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հաղորդում է Europa Press գործակալությունը: Տեսանյութում ներկայացված են ահաբեկչություններ, պարունակվում են կադրեր Մալիում խմբավորման անդամներից, այդ թվում` Իսպանիայի մեկ քաղաքացի: Իսպանիայի անվտանգության ուժերն ուսումնասիրում են տեսանյութը: Վերջին մի քանի տարում Իսպանիայի մոտ 130 քաղաքացի մեկնել է Աֆրիկայի և Ասիայի երկրներ` ծայրահեղական իսլամիստներին միանալու համար: 2015-ին Իսպանիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 100 մարդ: Վերջին 4 տարում` 175:

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ