Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի

Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի
09.01.2016 | 12:49

Հարգելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձյան մաքրման աշխատանքների լիարժեք ավարտը, ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Երևանի քաղաքապետարան

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ