Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդուարդ Շարմազանովը մեկնել է բալթյան երկրներ

Էդուարդ Շարմազանովը մեկնել է բալթյան երկրներ
11.01.2016 | 15:50

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-ին աշխատանքային այցով մեկնել է բալթյան երկրներ: Հունվարի 10-16-ին նախատեսվում են նրա հանդիպումներն Էստոնիայի Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի, Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի, Հայաստանի հետ Լատվիայի և Լիտվայի միջխորհրդարանական կապերի խմբերի, բալթյան երկրներում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ