Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               

Մերկելը չեղարկել է այցը Դավոս

Մերկելը չեղարկել է այցը Դավոս
11.01.2016 | 15:55

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին։ Պատճառը փախստականների իրավիճակն է: Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասի խոսքով՝ ներգաղթյալների հարձակումները կանանց վրա Քյոլնում, Շտուտգարդում, Համբուրգում և այլ քաղաքներում, «կազմակերպված հանցավորության բոլորովին նոր մակարդակ են»։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից կամ Հյուսիսային Աֆրիկայից հարյուրավոր փախստականների հարձակումները կարող են նախապես պլանավորված ակցիա լինել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելի կուսակցությունը պատրաստվում է խստացնել փախստականների համար կանոնները՝ Քյոլնում անկարգություններից հետո:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ