Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում Հայաստանի դեսպան

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում Հայաստանի դեսպան
12.01.2016 | 12:53

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Չիլիում Հայաստանի դեսպան է նշանակվել Ալեքսան Հարությունյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
Հիշեցնենք, որ Ալեքսան Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ մինչեւ 2013 թվականը՝ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի պաշտոնները:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ