Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլում

Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլում
14.01.2016 | 12:07

ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին են անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար, ընդգծելով, որ Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ի աջակցությունը բարեփոխումներին կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար:
Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016-ը ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ կավարտվեն ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի բանակցությունները: Դեսպանը վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ