«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱԺ պատվիրակությունը բացատրական աշխատանք է տանում ԵԽԽՎ պատվիրակների հետ

ԱԺ պատվիրակությունը բացատրական աշխատանք է տանում ԵԽԽՎ պատվիրակների հետ
15.01.2016 | 11:48

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված հակահայկական զեկույցների շուրջ հայաստանյան պատվիրակությունը բացատրական աշխատանք է տանում՝ հնարավորինս մեծ տեղեկատվություն ներկայացնելով Վեհաժողովի պատվիրակներին, հասկացնելով, որ դրանց ընդունումը կարող է սպառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա ասաց, որ իրենք նույն ինտենսիվությամբ են շարունակում աշխատել զեկույցների շուրջ, ինչ 2014-ին, երբ նոր առաջ քաշվեցին, ընդգրկվեցին ԵԽԽՎ-ի հանձնաժողովներում:
«Առաջին իսկ օրվանից շրջանառության մեջ դրված զեկույցների դեմ հայկական պատվիրակությունը նույն ինտենսիվությամբ է զբաղվել և բացատրական աշխատանք ենք տարել, փորձել ենք հնարավորինս ներկայացնել պատճառները, որոնց հետ կապված մենք համաձայն չենք»,- նշեց Նաղդալյանը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը չբացեց այլ փակագծեր, թե ինչ աշխատանք է տարվում՝ թույլ չտալու համար զեկույցները բանաձևերի վերածել: «Նման զեկույցի ընդունումը հղի է բավական լուրջ հետևանքներով»,- շեշտեց Հերմինե Նաղդալյանը: Անդրադառնալով քննադատությանը, թե հայտարարելով, որ ԵԽԽՎ-ն հեռացել է եվրոպական արժեքներից, արդարացնում է պատվիրակության ձախողումները, Նաղդալյանը չհամաձայնեց: Նա կրկնեց, որ այդ մասին գրում են եվրոպական առաջատար լրատվամիջոցները, ընդունում են հենց ԵԽԽՎ պատգամավորները: «Որևէ չափազանցություն չկա նրանում, որ ես ասել եմ, որ ԵԽԽՎ-ն հեռացել է իր արժեքներից: Չկա միտում արդարանալու, միջոցներ գտնելու, որովհետև պատվիրակությունն այս պահին արդարանալու անհրաժեշտություն անգամ չունի»,- վստահեցրեց Նաղդալյանը: Նա շեշտեց՝ Հայկական կողմը լուրջ ձախողումներ ԵԽԽՎ-ում չի ունեցել: «Հունվարյան նստաշրջանը, թերևս, եթե լինի, կլինի առաջինը, երբ մենք կունենանք նման լուրջ ձախողում, որովհետև մինչ այս պահը, ինչ ես ղեկավարում եմ պատվիրակությունը, իսկ դրանից առաջ՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարության ժամանակ, ԵԽԽՎ-ն լուրջ ձախողումներ չի ունեցել: Մենք կարողացանք, մեր ուժերը լարելով, ծանր խնդիր կատարել, թույլ չտալ, որ մտցնեն «օկուպացիայի» մասին դրույթը: Սա նշանակում է, որ մենք արդյունավետ աշխատել ենք: Հունվարյան նիստը կլինի փորձություն»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ