Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Վիեննա՝ իրանական միջուկային ծրագրով Թեհրանի և վեցյակի համաձայնագրի կատարման մասին ելույթ ունենալու համար՝ հայտնում է ISNA գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԷՄԳ-ի զեկույցը Իրանի կողմից համաձայնագրի պայմանների կատարման վերաբերյալ կհրապարակվի շաբաթ օրը։ Գործակալության տվյալներով՝ արտգործնախարարին ուղեկցում է Ատոմային էներգիայի իրանական կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։