«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել է Իրանի պատժամիջոցների վերացումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել է Իրանի պատժամիջոցների վերացումը
19.01.2016 | 12:12

Turan գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունում է Համատեղ ծրագրի իրագործումը, որը 2015-ի հուլիսի 14-ին ԵՄ-ի մասնակցությամբ ստորագրվել է Իրանի ու վեցյակի միջև՝ նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Մենք այդ հաջողության կապակցությամբ շնորհավորում ենք հարևան, բարեկամական Իրանին և վստահություն ենք հայտնում, որ դրական այդ գործընթացը հավելյալ խթան կդառնա Ադրբեջանի ու Իրանի միջև ավելի արդյունավետ գործընկերության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ