«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Չեխիայի և Սլովակիայի խաղաղ ապահարզանը պետք է օրինակ ծառայի Ադրբեջանին»

«Չեխիայի և Սլովակիայի խաղաղ ապահարզանը պետք է օրինակ ծառայի Ադրբեջանին»
20.01.2016 | 01:42

Չեխիայի և Սլովակիայի 1993-ի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ և առաջ Ադրբեջանի համար՝ ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ հանդիպման ժամանակ: «Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ», - ասել է Շարմազանովը: Նա երախտագիտություն է հայտնել չեխ գործընկերոջը` Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Չեխիայի Սենատի հարաբերությունները դինամիկ զարգանում են, կարևորվել են փոխայցելությունները և գործնական շփումները: Չեխիայի Սենատի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության շարունակականությունը: Շարմազանովն ու Շկրոմախը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և նշել են, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Շարմազանովը Շկրոմախին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ