Այսօր Ցյուրիխում կհանդիպեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ քննարկելու իրավիճակը Սիրիայում, ՈՒկրաինայում, Իրանում և Կորեական թերակղզում։ Քննարկման առարկա կդառնան նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Քերին Ցյուրիխից ծրագրում է մեկնել Դավոս` տնտեսական համաժողովի, և այցելել Սաուդյան Արաբիա, Լաոս, Կամբոջա և Չինաստան: